Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության տարեկան համագումարում կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է  Էրդողանի բողոքը Լոզանի պայմանագրի դեմ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե իշխանությունները Էրդողանի գլխավորությամբ առանց ամաչելու Լոզանի պայմանագիրն են քննարկում։

«Լոզանը մեր արյունոտ պայքարի արդյունքն է։ Թե Սեւրի պայմանագի՞րն ես կարոտել»,–ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն: