Ադրբեջանի մայրաքաղաքում հայտնաբերվել է կնոջ մասնատված մարմին:

ԱՊԱ-ի տեղեկություններով՝  Բաքվի իրավապահ մարմիններ հաղորդում է ստացվել, որ Ազադլիղ պողոտայի աղբամաններում մասնատված մարմին է գտնվել: Զննման ժամանակ պարզվել է, որ սպանվածը մոտ 50-60 տարեկան կին է: Տարածքում գտնվել են գլուխը, ոտնաթաթերը եւ ներքին օրգանները: Մարմնի մյուս մասերը բացակայում էին:

Տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է սկսվել: