Նիգերիայում 36 մարդ է զոհվել ոչխարների հոտի պատճառով, հաղորդում է News Agency of Nigeria-ն։

Տեղի որսորդները փետրվարի 13-ին նկատել էին հոտին եւ հովվին, որտեղ նրանք կարծիքով, գողացված տնային կենդանիներ կային: Տղամարդը ստիպված է եղել  թողնել հոտը եւ փախչել:

Ապա նա օգնության խնդրանով դիմել է հարեւան շրջանի ավազակներին եւ համոզել նրանց որսորդներին դարանակալել:

Երկու խմբերի միջեւ հրաձգություն է սկսվել, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 18 դիակ, սակայն ոսստիկանները  համոզված են, որ ավազակներն իրենց հետ տարել են եւս 18 դիակ: Հանցագործների որոնման աշխատանքները շարունակվում են: