24-ամյա ամերիկացին կոտրել եւ գողացել է չինացի կայսր Ցին Շիխուանայի դամբարանի հայտնի «տեռակոտե բանակի» զինվորի մատը, որը ցուցադրվել էր ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի Ֆրանկլինի ինստիտուտի գիտական թանգարանում, հաղորդում է Beijing Youth Daily-ն:
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին: Երիտասարդը կարողացել է գաղտնի ներխուժել արդեն փակ ցուցադրական սրահը: Տեսախցիկների տեսագրության համաձայն, դահլիճում հայտնվելուց հետո երիտասարդը կանչել է իր երկու ընկերներին, ովքեր շուտով դուրս են եկել սենյակից, իսկ նա մի քանի րոպե մնացել է:
Նա հանել է հեռախոսը, միացրել լապտերը եւ սկսել է ուշադիր ուսումնասիրել արձանի ձեռքի մատները: Դրանից հետո նա ձեռքը դրել է զինվորի ուսին, սելֆի արել, ապա կոտրել է արձանի ձախ ձեռքի բութ մատը եւ դրել գրպանը:
Թանգարանի աշխատակիցները գողությունը նկատել են միայն հունվարի 8-ին: Մի քանի օր անց ՀԴԲ աշխատակիցները գնացել են երիտասարդի տուն, որը կամավոր հանձնել է գողացված մասը:




























