Հանրապետության տարածքում փետրվարի  19-ի գիշերը եւ առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրեւի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի , 19-ի գիշերը եւ առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +9+11 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+6,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +10+12,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+6,

Լոռիում՝ գիշերը` 0-4, ցերեկը` +6+11,

Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +11+13,

Արարատում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +11+13,

Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +11+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +11+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +6+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +2+7,

Արցախում՝ գիշերը` +3+6, ցերեկը՝ +5+9: