RDC Group միջազգային հոլդինգը հայտարարել է Հայաստանում Xiaomi-ի առաջին բրենդային խանութի բացման մասին: Mi Store խանութի պաշտոնական բացումն այսօր էր՝ փետրվարի 17-ին: Այն գտնվում է Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա 11 հասցեում: Ընկերություն հանդիսանում է ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Սմարթ Օրանժ» ԲԲԸ-ի (Xiaomi-ի պաշտոնական գործընկերը) գլխավոր տնօրեն Անտոն Սվիրիդովը նշեց, որ խանութը հայ գնորդին առաջարկում է ԱՊՀ-ում ներկայացված Mi գաջեթների ամբողջական ընտրանին՝ սմարթֆոններ, Bluetooth բարձրախոսներ, ականջակալներ, «խելացի» ժամացույցներ, ֆիթնես թրեքերներ, էքշըն տեսախցիկներ, արտաքին մարտկոցներ, ռոութերներ, տան համար խելացի սարքեր եւ այլն:
«Խանութն առանձնանում է տեսականու բազմազանությամբ, որտեղ բացի սմաթֆոններից ներկայացված են նաև «խելացի տան» համար այլ սարքեր եւ աքսեսուարներ»,- նշեց Անտոն Սվիրիդովը՝ հավելելով, որ առաջիկայում խանութը նաեւ սեփական ծառայությունների կենտրոնը կունենա, որտեղ հնարավոր կլինի բարձրորակ ծառայություններ ստանալ՝ օրիգինալ բաղադրիչների օգտագործմամբ:
Գլխավոր տնօրենի խոսքով՝ ընկերությունը մտադիր է ընդլայնել բիզնեսը Հայաստանում եւ նոր մասնաճյուղեր բացել: Ռուսաստանում այսօր արդեն գործում է 50 խանութ, Բելառուսում՝ 5, Ղազախստանում՝ 2, Երեւանում եւ Բիշքեկում՝ մեկական խանութ: Այստեղ բիզնեսը կզարգանա՝ սկզբնական արդյունքներից կախված»,- ասաց նա:
Ըստ Անտոն Սվիրիդովի՝ Հայաստանի բնակիչները շատ լավ ծանոթ են Xiaomi սմարթֆոններին, որոնք սկսել են գնել առցանց խանութների միջոցով, Չինաստանում այդ սմարթֆոնների հայտնվելուց գրեթե անմիջապես հետո:
«Որակի եւ մատչելիության շնորհիվ դրանք արագորեն ճանաչում ձեռք բերեցին շատ երկրներում, այդ թվում Հայաստանում»,- նշեց Անտոն Սվիրիդովը:
Նրա հավաստմամբ՝ ուսումնասիրելով Հայաստանում պահանջարկը, ընկերության աշխատակիցները պարզել են, որ գնորդներն այստեղ բավական քմահաճ են սմարթֆոնների ընտրության հարցում եւ հիմնականում պահանջված է բարձր գնային սեգմենտի արտադրանքը՝ Mi 6, Mi Mix:
«Բրենդն արտադրանք է առաջարկում օգտատերերի լայն շրջանակների համար՝ ինչպես ցածր եւ միջին, այնպես էլ բարձր գնային սեգմենտի: Եթե խոսենք սմարթֆոնների մասին, ապա դրանք կան բոլոր երեք սեգմենտներում. դուք կարող եք գնել ինչպես բավական պարզ սմարթֆոն՝ նվազագույն գործառույթներով, այնպես էլ ավելի բարդ մոդելներ՝ ընդլայնված գործառույթներով»,- նշեց գլխավոր տնօրենը:
Բարձր գնային սեգմենտում է Mi Mix 2-ը. առանց շրջանակի սմարթֆոն, որը ներկայացված է երեւանյան խանութ-սրահում:
Որպես ԱՊՀ-ում Xiaomi-ի պաշտոնական գործընկեր՝ RDC Group-ը Երեւանի Mi Store-ում բրենդին համապատասխան մթնոլորտ է ստեղծել: Xiaomi-ի պաշտոնական խանութների միջազգային չափանիշներին համապատասխան՝ 150 քմ տարածք զբաղեցնող խանութում գնորդներին սպասում է բրենդի ամենահայտնի գաջեթների լայն ընտրանին:
Mi Store-ում ներկայացված ամբողջական արտադրանքը սերտիֆիկացված է Հայաստանում օգտագործման համար, ռուսերեն ծրագրային ապահովում եւ պաշտոնական ծառայության երաշխիք ունի: Շուտով Հյուսիսային պողոտայի Mi Store-ում կսկսեն տարբեր ակցիաներ անցկացնել, գնորդներին զեղչեր եւ նվերներ, ինչպես նաեւ լրացուցիչ ծառայություններ առաջարկել, ինչպիսիք են ապահովագրությունը, ապառիկով վաճառքը եւ այլն: Նաև ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում պաշտոնական ինտերնետ-խանութ բացել Հայաստանում:
Xiaomi-ն գլոբալ տեխնոլոգիական ընկերություն է, որն ինովացիոն ծրագրեր, ինտերնետ-արտադրանք, օպերացիոն ապահովում է ստեղծում եւ ծառայություններ մատուցում:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























