Թուրքիայի Մարդինի նահանգի Բիլգե գյուղում հարսանիքի ժամանակ 44 հոգո սպանած Սուլեյման Չելեբիին բանտում կախված են գտել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բիլգի գյուղում իրականացված կոտորածի մեջ մեղադրվող Սուլեյման Չելեբիին բանտի աշխատակիցները հայտնաբերել են բաղնիքում սավանով կախված։
Հիշյալ կոտորածի ժամանակ իր բարեկամներին կորցրած Բիլգեի գյուղապետ Աբդուռահմանը նշել է, թե չի հավատում, որ այն ինքնասպանություն է։ «Կոտորածը արդեն բացահայտման վրա էր։ Նրան սպանել են, որպեսզի ամեն ինչ չբացահայտվի»,-շեշտել է գյուղապետը։
Նշենք, որ 2009-ի մայիսի 4-ին Բիլգե գյուղում հարսանիքի ժամանակ ավտոմատ կրակահերթերից սպանվել են 44 հոգի, որոնց թվում են եղել 7 երեխա եւ 17 կին։




























