Բարսելոնի կենտրոնում Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI թագավորի այցի դեմ բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 19 մարդ է տուժել, հաղորդում է eldiario.es-ը:
Ըստ պարբերականի, կիրակի միապետը Mobile World Congress-ի ցուցահանդեսի առթիվ հրավիրվել է ընթրիքի: Թագավորի այցը Կատալոնիա առաջինն է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո:
Բողոքի ակցիան կազմակերպել էր CDR-ն՝ «հանրապետության պաշտպանության կոմիտեներ»-ը, որոնք Կատալոնիայի անկախության եւ հանրապետական արժեքների քարոզչություն են իրականացնում՝ ընդդիմանալով միապետական Մադրիդին:
Ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել Կատալոնական երաժշտության պալատի մոտ, որտեղ Իսպանիայի թագավորը ժամանել էր տեղի ժամանակով 19.30-ին:
Պարբերականը նշել է, որ չնայած ցուցարարների ու տեղի բժշկական ծառայությունների աշխատակիցների միջեւ որոշ բախումներին, ընդհանուր առմամբ, ցույցը խաղաղ բնույթ է կրել: Տեղի բժշկական ծառայությունները հայտնել են, որ հիվանդանոց է տեղափոխվել 19 մարդ՝ թեթեւ վնասվածքներով:




























