ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի փետրվարի 24-ի հրամանով հերթական սպայական կոչումներ են շնորհվել մի շարք փրկարար ծառայողների:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հրայր Դավթյանին, Կոտայքի ՄՓՎ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանին եւ ԵՓՎ Նոր-Նորք բաժնի ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի, իսկ ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (բուժական աշխատանքների գծով) Արմինե Բոսնոյանին, Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանին եւ Գեղարքունիքի ՄՓՎ Հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ Երվանդ Նավասարդյանին՝ փրկարար ծառայության փոխգնդապետի կոչում:

Վերջինս նաեւ նշանակվել է Գեղարքունիքի ՄՓՎ Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ: