Երեւանում փետրվարի 25-ին Կիեւյան կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել:  41-ամյա կինը բարձրացել է Կիեւյան կամիջի վրա, անցել վտանգավոր եզրագիծը եւ սպառնացել նետվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  նա հայտնել է, որ հոգնել է կյանքից եւ ցանկանում է իրեն ցած նետել: Ոստիկանները մոտ 30 րոպե բանակցություններ են վարել կնոջ հետ եւ կարողացել են նրան համոզել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի: Ոստիկաններին այդ կինը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով է ցանկանում ինքնասպասն լինել: