Փետրվարի 26-ին, ժամը 16:47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խարբերդի ամառանոցների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 29-րդ փողոցի հողատարածքներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:28-ին, մարվել՝ 17:39-ին:

Այրվել են չշահագործվող անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 8 քմ) եւ մոտ 5000 քմ բուսածածկույթ: