Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով կժամանի ԱՄՆ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգթոնում կընդունի Մակրոնին եւ նրա կնոջը:
Նրա խոսքով՝ այս այցը կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական եւ գլոբալ հարցերի շուրջ համագործակցությանը եւ կամրապնդի բարեկամությունը:




























