Բաքվում տղան դաժան հաշվեհարդար է տեսել սեփական մոր հետ:

Report-ի փոխանցմամբ՝ Ալյատ գյուղի բնակիչներ 74-ամյա Զարնիշան Իսմաայիլովան եւ նրա 34-ամյա որդին կենցաղային հողի վրա վեճի են բռնկվել։  Արդյունքում տղան մի քանի անգամ ձեռնափայտով հարվածել է մոր գլխին, ապա խեղդել է։ Մայրը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, երբ նրա մյուս որդին փորձել է նրան հիվանդանոց հասցնել։