Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման եւ զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։
Բացահայտվել է գողության եւ խարդախության 14-ական, անձի առեւանգման, յուրացման, հարկերից խուսափելու, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























