ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ավտոճանապարհի երթեւեկելի մասից, վթարի է ենթարկվել, որի հետեւանքով նույն ավտոմեքենայի ուղեւոր Ջ.Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ  եւս երկու ուղեւոր  տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Ողեւորներից մեկը՝ Ս.Ֆիդանյանը, գիտակցության չգալով, ստացած մարմնական վնասվածներից մահացել է բժշկական կենտրոնում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ` վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: