Այսօր՝ փետրվարի 27-ն, «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի  եւ փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին, Արցախին , հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակաին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Արմեն Սարգսյանն  ՕԵԿ նախագահին եւ փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը եւ սկզբունքային  մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանի առջեւ ծառացած հնդիրները լուծելու հարցում՝ ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին հիմնական մարտահրավերների, հասարակությանը հուզող խննդիրների եւ դրանց լուծման հետ կապված  «Օրինաց երկիր» կուսակցության  մոտեցումները եւ պատկերացումները:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ խոշոր, ռազմավարական ծրագրերի առաջադրման եւ իրականցացման հետ կապված: Հանդիպումն անցել է ջերմ եւ անկաշկանդ աշխատանքային  մթնոլորտում:

Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը եւ ՕԵԿ փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հաջողություն են մաղթել Արմեն Սարգսյանին առաջիկա ընտրական գործընթացներում: