Կամբոջայում խոշոր վթար է տեղի ունեցել զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ, հաղորդում է Associated press-ը։
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի Սիեմրեալ զբոսաշրջային կենտրոնը եւ մայրաքաղաք Պնոմպենը կապող մայրուղու վրա։ Ավտոոբուսը բախվել է միկրոավտոբուսին, որը փորձում էր շրջադարձ կատարել։
Զբոսաշրջային ավտոբուսի վարորդը զոհվել է։ Տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել չորս գերմանացիներ, երեք թաիլանդացիներ, երեք անգլիացի, երկու ֆրանսիացի, երկու իսրայելցի, չորս կամբոջացիներ եւ չինացիներ։




























