Գորնոմարիյսկի շրջանի Վիլովատովա գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի մասին բնակչին նախազգուշացրել է կատուն, հաղորդում է Gazeta-ն։

Նշվում է, որ կրակը բռնկվել է  Կոմսոմոլսկայա փողոցի մասնավոր տանը։

 «Կրակի բռնկման ժամանակ տան տերը (1990 թվականին ծնված) տանն է եղել եւ արթնացել է այն բանից հետո, երբ կատուն ցատկել է նրա վրա։ Դռնով  դուրս գալն արդեն հնարավոր չի եղել, ուստի նա ստիպված է եղել դուրս ցատկել պատուհանից»,-նշված է աարատակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարության մեջ։

Տունը լրջորեն տուժել է, սակայն տղամարդն անվնաս է։