Գերմանացի զույգը Google-ի դեմ դատական հայցում պարտվել է: Գերմանիայի դաշնային դատական պալատը փետրվարի 27-ին որոշում կայացրեց, որ որոնման համակարգի օպերատորները նախքան որոնման արդյունքների հրապարակումը պարտավոր չեն ստուգել, որ դրանցում չկան անձնական իրավունքների խախտումներ, հաղորդում է DW-ն:
Դատարանի որոշման համաձայն՝ որոնման օպերատորները պետք է արձագանքեն միայն այն դեպքում, եթե նրանք «կոնկրետ նախազգուշացում ստանան, որը վկայում է ակնհայտ եւ առաջին հայացքից անհատի իրավունքի տարբերակվող խախտման մասին»:
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային հողից ամուսնական զույգը աշխատում է ՏՏ ոլորտում եւ մեկ անգամ մասնակցել է ինտերնետային ֆորումի ստեղծմանը: Դրա մասնակիցները վիճել են մեկ այլ ֆորումի մասնակիցների հետ, ինչի արդյունքում որոշ անբարյացակամներ IP- հասցեների հիման վրա պարզել են հայցվորների անձնական տվյալները:
Ամուսինները հայց են ներկայացրել, երբ հայտնաբերել են, որ Google-ի որոնման համակարգը, իրենց անունները գրելուց հետո, հայհոյանք կամ այնպիսի բառեր, ինչպիսիք են «ահաբեկիչներ» եւ «խմբավորում» է ներկայացնում: Ավելի վաղ զույգը դիմել էր Քյոլնի հողային դատարան, որը մասամբ բավարարել էր իրենց հայցը:




























