ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատերեր Կառլեն Արամյանին (Արմավիրի մարզ) եւ Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի մարզ) պատկանող մսամթերքի, Ռուզաննա Մանուկյանին (Արարատի մարզ) պատկանող հացի, Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի եւ Գրետա Հովհաննիսյանին (Սյունիքի մարզ) պատկանող հանրային սննդի օբեկտի գործունեությունը:

Արտադրամասերում եւ հանրային սննդի օբեկտում չեն պահպանվել պատշաճ սանիտարահիգենիկ պայմաններ, արտադրական գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան նորմատիվ փաստաթղթերի:

Երկու արտադրությունները չեն ունեցել նաեւ մսամթերքի՝ քյուֆթայի, արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական հրահանգը, բաղադրագիրը եւ հայերեն մակնշմամբ պիտակներ. 30 կգ քյուֆթայի իրացումը կասեցվել է:

Հրուշակեղենի արտադրությունում կասեցվել է նաեւ առկա կրեմային խմորեղենի իրացումը:

Տրվել են հանձնարարականներ, ինչպես նաեւ ժամկետ խախտումների վերացման համար: