ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երեւան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:

Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաեւ մեծածախ առեւտրի ցանցում:

Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում եւ 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առեւտրի ցանցում:

Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ներմուծողին հայտնաբերելու եւ աղի ծագումը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւս մեկ անգամ արտադրողներին հիշեցնում է, որ արտադրության փուլում օգտագործվող հումքը եւ օժանդակ նյութերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենդրության պահանջներին: Նույն պահանջը վերաբերվում է նաեւ իրացման ցանցերին: