Գյումրիում փետրվարի 26-ի երեկոյան կտրած-ծակած վերքերով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված 22-ամյա երիտասարդը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, որ 22 ամյա Կարեն Ք.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած չթափանցող վերք: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 26-ի երեկոյան կտրած-ծակած վերքերով երիտասարդ է տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն:




























