ԱՄՆ-ում տղամարդը ընկերուհուն շղթայական սղոցով անդամատելու համար դատապարտվել է 40 տարվա ազատազրկման:
Անդամատելուց հետո նա դրել է նրա մարմնի մասերը պարկերի եւ տուփերի մեջ եւ փողոցում նետել, հաղորդում է AP- ն:
Ուիլյամ Լյուիս Փաթոնը դատապարտվել է դիակին ծաղրելու համար, քանի որ սպանության մեղադրանքները հանվել էին ապացույցների բացակայության պատճառով: 27-ամյա Տոնյա Լին Ամերոնի մահվան պատճառը, որը Ուիլյամի 8 երեխաներից երկուսի մայրն էր, այդպես էլ չի պարզվել: Փաթոնն իրեն մեղավոր չի ճանաչել:




























