Կազանում տղամարդը բնակելի տանը որսորդական հրացանից կրակ է բացել: «Ռեալնոե վրեմյա» հրատարակության համաձայն՝ հրաձգության ընթացքում հատուկ նշանակության ջոկատի աշխատակից է սպանվել: Վիրավորվել է եւս երկու մարդ, այդ թվում` ոստիկաններ:
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ երեք մարդ վիրավորվել է: Ոստիկանությունը հայտնում է, որ «դեպքի վայրում հատուկ գործողություն է իրականացվում հանցագործին ձերբակալելու համար», հաղորդում է Meduza-ն:
Տելեգրամի Mash ալիքը հաղորդել է, որ նա «թաքնվել է շքամուտքում», կամ այլ աղբյուրների համաձայն, իր նախկին կնոջ բնակարանում է գտնվում:
Հրաձիգի անունը Ալեքսանդր Պետրով է, հաղորդում է «Բիզնես-Օնլայն»-ը: Հրապարակման համաձայն՝ նա «հարեւաններին հայտնի է որպես հաճախակի սկանդալներ սարքող» եւ կրակելու ժամանակ նա կարող էր հարբած լինել: Mash-ը գրում է, որ նա սկսել էր կրակել այն բանից հետո, երբ նախկին կինը հրաժարվել էր նրան տուն թողնել:




























