Լոս Անջելեսում հունվարի 6-ին կայացել է հեռուստատեսության, երաժշտության եւ կինոյի բնագավառում «Ժողովրդի ընտրությունը» ամենամյա մրցանակաբաշխությունը (Peoples Choice Awards): Մրցանաաբաշխության հաղթողներ են դարձել վամպիրականն «Մթնշաղներ»-ի եւ «Բժիշկ Հաուս» սերիալի դերասանական խմբերը: Նրանց չորսական մրցանակ է շնորհվել:
Այսպես, «Մթնշաղներ»-ի երրորդ` «Խավարում» մասը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ եւ տարվա լավագույն դրամատիկ կինոնկար, վամպիրական սագայի աստղ Քրիստեն Ստյուրատին բաժին են հասել մրցանակներ «տարվա լավագույն դերասանուհի» եւ «դերասանական լավագույն կազմ» անվանակարգերում, հայտնում է Lenta.ru-ն:
Ինչ վերաբերում է «Բժիշկ Հաուսին», ապա մրցանակներն ստացել են տղամարդու գլխավոր դերակատար Հյու Լորին եւ նրա գործընկերուհի Լիզա Էդելշտեյնը: Ինքը` «Բժիշկ Հաուսը» հայտարարվել է տարվա սերիալ:
Տարբեր անվանակարգերում պարգեւատրվել են նաեւ Ջոնի Դեփը, «Երկաթ մարդը 2» ֆիլմը, Ջեկի Չանը, անիմացիոն «Խաղալիքների պատմությունը 3» ֆիլմը: Հաղթողների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:





























