Փետրվարի 28-ին, ժամը 03:54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 35 GL 971 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Ս.) շրջվել է ճանապարհի երթեւեկելի հատվածում, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր՝ 1990 թ. ծնված Ս. Գ.-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով հոսպիտալացվել են Մեծամորի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կատարել ճանապարհի մաքրման եւ լվացման աշխատանքներ: