Չորեքշաբթի երեկոյան Եգիպտոսում երկու գնացքի բախման հետեւանքով առնվազն 19 մարդ է զոհվել, 38-ը վիրավորվել է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Sky News Arabia-ն:

Al-Yaum Al-Sabia պորտալի տվյալներով՝ ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին Կահիրեից դեպի հյուսիս գտնվող Բուհեյրա նահանգում: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ շարժման ընթացքում երկու ուղեւորատար վագոններն անջատվել են շարքից, եւ հետեւեից ընթացող բեռնատար գնացքը բախվել է դրանց: Այժմ դեպքի վայրում մոտ 30 շտապօգնության մեքենա է աշխատում:

Այս պահի դրությամբ երկրի առողջապահության նախարարությունը հաստատում է 10 զոհի եւ 15 վիրավորի մասին տեղեկությունը: