Ոստիկանության Կումայրիի բաժնի եւ «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության ծառայողները փետրվարի 27-ին, ժամը 20.25-ին, «Շիրակ» օդանավակայանից բերման են ենթարկել Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Սաբիրջոն Է.-ին:
Նա 2014թ. նոյեմբերի 13-ից Տաջիկստանի Հանրապետության Խատլոնսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 200 հոդվածի (թմրանյութի իրացում) 4-րդ մասի մեղադրանքով:




























