Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 3-ից Երեւան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ավագ Պետրոսյան փողոցում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Սայաթ-Նովայի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ՝ նշված փողոցի երթեւեկության ուղղությամբ ձախ մասում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: