Կամբոջայում 24-ամյա ամերիկացին ձերբակալվել է մերսողուհու սպանության կասկածանքով, հաղորդում է Reuters-ը: Կնոջը սպանել են՝ կտրելով նրա կոկորդը: Ձերբակալությունից հետո ոստիկանությունը հրապարակել էր կասկածյալ Շոն Դանիել Սանչեսի լուսանկարը: Նա մեղադրվում է փետրվարի 27-ի երեկոյան հարավային Կեպ նահանգում մերսողուհու սպանության համար: Սանչեսը ձերբակալվել է հարեւան Կամպոտ նահանգում:




























