Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծին, Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ  ասել է Բրեքսետի հարցերով բանակցություններում ԵՄ համակարգող Միշել Բարնյեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա հիշեցրել է, որ տեքստը բաղկացած է 168 հոդվածից եւ այն դուրս գալու մասին համաձայնագրի լիարժեք նախագիծ է:

Նրա խոսքով՝ Բրեքսիտի գործընթացի հաջող ավարտի համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը: «2019 թվականի մարտի 30-ին՝ 13 ամիս անց, Մեծ Բրիտանիան այլեւս չի լինի Եվրամիության անդամ պետություն: Դա այն է, ինչ ուզում էր Բրիտանիան: Այժմ մենք պետք է բանակցենք տեքստի հիման վրա, քանի որ ժամանակը կարճ է: Այսօրվանից մինչեւ հաջորդ աշուն մենք պետք է վերջնական համաձայնության գանք այս նախագծի վերաբերյալ», - ասել է Բարնյեն:

Ծրագիրը բաղկացած է վեց մասից` ներածական դրույթներ, քաղաքացիների իրավունքներ, Բրեքսիթի հետ կապված այլ հարցեր, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ շուկա մուտք գործած ապրանքների իրավիճակը, ֆինանսական կարգավորումը, անցումային դրույթները եւ սահմանադրական հարցերը, ինչպես նաեւ Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի փոխհարաբերությունների մասինարձանագրությունը: