Փետրվարի 28-ին, ժամը 15:51-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպանդարյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Mercedes E320» մակնիշի 35 OX 541 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1946 թ. ծնված Գ. Ա.) վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Հ. Հ.-ին եւ 1992 թ. ծնված Գ. Գ.-ին, այնուհետեւ բախվել գազատար խողովակին եւ պատին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, Հ. Հ.-ին եւ Գ. Գ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: