Երեւանի Թեւոսյան փողոցում այսօր՝ փետրվարի 28-ին, ավտոմեքենան բախվել է կայանած տրոլեյբուսին: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ բախվել են «Škoda Fabia» մակնիշի 35 NS 613 համարանիշի ավտոմեքենան եւ տրոլեյբուսը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս.Դ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Škoda Fabia»-ն եւ փակել գազի բալոնի փականը: