ԱՄՆ-ում օդանավակայանները զանգվածաբար կենդանիներ են վարձակալում անհանգստացող ուղեւորներին էմոցիոնալ աջակցություն ցույց տալու համար, հայտնում է CNBC-ն:

Դենվերի միջազգային օդանավակայանը ամենամասշտաբային ծրագրին է իրականացնում, որին հիմա մասնակցում են տարբեր ցեղատեսակների ավելի քան 100 շուն եւ մեկ կատու: Կենդանիներին կապույտ բաճկոններ են հագցրել, որոնք զարդարված են «սիրիր ինձ» գրառմամբ: Լոս Անջելեսում եւս ծառայության մեջ շներ են աշխատում:

Իսկ ահա Հյուսիսային Կենտուկիում Ցինցինատիի օդանավակայանը ուղեւորներին օգնելու համար փոքրաչափ ձիերի է վարժեցնում: Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում աշխատում են թերապեւտ-շներ եւ Լիլու անունով խոզ: