Մեծ Բրիտանիայում փոթորիկը ափ է նետել շատ ծովային կենդանիների: Այս մասին հաղորդում է KentLive հրատարակությունը:
Բրոդսթեյրս, Ռամսգիթ եւ Քենթ կոմսությունում փոթորկի արդյունքում ափին են հայտնվել մի քանի հազար ծովային աստղեր, խեցգետիններ, մոլյուսկներ եւ նույնիսկ ծովային կատվաձկներ:
Անցյալ շաբաթավերջին Մեծ Բրիտանիայում ձնամրրիկի հետեւանքով տրանսպորտային համակարգի զգալի մասը դադարեց աշխատել: Առատ ձյան պատճառը Եվրոպայում գերիշխող ցուրտ սիբիրյան ճակատն էր, որը տեղական մամուլում «Արեւելքի գազանն» անվանվումն է ստացել:



























