Մեծ Բրիտանիայի հյուսիս-արեւելքում Սոլթբերնի էլեկտրակայանում հրդեհի պատճառով ավելի քան 25 հազար տուն առանց լույսի է մնացել, հայտնում է BBC-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բռնկումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:00-ին՝ ստորգետնյա էլեկտրամալուխների անսարքության պատճառով:

Ներկայումս հրշեջները շարունակում են աշխատել վթարի վայրում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: