Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների՝ խնձորով բեռնված երկու բեռնատարի թույլ են տվել մտնել ՌԴ տարածք: NEWS.am-ի հետ զրույցում Օհանավանի բնակիչներից Հայկը նշեց, որ գյուղացիների  ապրանքն ընդունող կազմակերպությունը մտավախություններ ունի եւ այս պահի դրությամբ համաձայնել է  ընդունել միայն խնձորով բեռնված երկու բեռնատարի ապրանքը. «Էդ կոմպանիան ասում ա՝ թող էս երկու բեռնատարն անցնեն, հետո մյուսների թույլտվությունը կտանք, հիմա սպասենք մինչեւ վաղը, տեսնենք, թե ինչ կլինի»:

Նշենք, որ օհանավանցիներն այսօր՝ մարտի 7-ին, գյուղ տանող ճանապարհը կրկին փակել էին: Օհանավանցիները պնդում են, որ Ռուսաստանը թույլ չի տալիս, որպեսզի Լարսից հայկական մեքենաները ՌԴ մտնեն, արդյունքում չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան: