ԱԺ–ում հայտարարությունների ժամին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը տեսագրություն միացրեց, որտեղ երևում է, որ ՔՊ–ական պատգամավոր Սարիկ Մինասյանը մտնում է ընտրատեղամաս, ինչի իրավունքը չուներ որպես պատգմավորի թեկնածու։
Նա, մասնավորապես, նշեց. «Ես կարող եմ այս հոլովակը տրամադրել իրեն, թե ինչպես է ինքը ասում, որ մտնում ենք, դուրս ենք գալիս, տեսնենք՝ ամեն ինչ նորմալ է, թե ամեն ինչ նորմալ չէ։ Պարոն Մինասյան, դուք այդ վերահսկողական մարմինը չեք, որ ընտրությունների մաս ժամանակ մտնեք ընտրատեղամասեր, տեսնեք ամեն ինչ նորմա է, թե նորմալ չէ։ Եվ ձեր ներկայությունը, այո, ուղղորդում կարող է լինել ընտրողներին, ձեր ներկայությունը կարող է ազդեցություն թողնել և կաշկանդել ընտրողներին կատարելու իրենց ընտրական ճիշտ պարտքը։
Հուսով եմ այսպիսի դեպքեր չեն կրկնվի սեպտեմբերի 25-ին խոշորացվող Ստեփանավան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այն ընտրություններին, որտեղ «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ։ Մենք մեր տեսլականով փորձելու ենք ամեն բան անել, որ Ստեփանավանը դարձնենք ազդեցիկ քաղաք, դարձնենք այնպիսի քաղաք, որը տարածաշրջանում և ընդհանրապես Հայաստանի սահմաններից դուրս կլինի շատ հայտնի։
Պարոն Մինասյան, ես նորից եմ կրկնում, դուք այդ իրավունքը չունեք գտնվել ընտրատեղամասում կամ ընտրատեղամասերում, առավել ևս մտնել դուրս գալ ընտրատեղամասեր։ Մենք ամեն բան անելու ենք, որ այս պատկերը չկրկնվի մնացած ընտրություններում և ՏԻՄ ընտրություններում։ «Ուժեղ Հայաստանը» ստեղծելու է ուժեղ Ստեփանավան, որովհետև մենք կարծում ենք, որ ստեփանավանցիները ու հարակից գյուղերի բնակիչները արժանի են իրական և ռեալ բարեկեցիկ կյանքի»։





























