Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում երկկողմ հանդիպում կանցկացնի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ բանակցությունները կանցկացվեն Պուտինի՝ Թուրքմենստան այցի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների ավարտից հետո։
«Բոլոր միջոցառումների ավարտից հետո՝ հոկտեմբերի 9-ին, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին»,- բրիֆինգի ժամանակ լրագրողներին ասել է Ուշակովը։
Ինչպես հստակեցրել է նախագահի օգնականը, առաջնորդները կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի երկկողմ համագործակցության հարցերը, հաղորդում է ТАСС-ը։





























