Բրիտանական ոստիկանությունը հաստատել է, որ նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են նյարդային խառնուրդով, հաղորդում է AP-ն:

66-ամյա Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան անգիտակից վիճակում գտնվել էին Սոլսբերիում՝ նստարանին: «Հաստատելով, որ որ նյարդային թույնը նրանց ախտանիշների պատճառն է, մենք այս գործը դիտարկում ենք որպես սպանություն փորձ: Մենք նաեւ կարծում ենք, որ այս երկուսը թիրախ են եղել», - ասել է հակաահաբեկչական ոստիկանության պետ Մարկ Ռոուլլին:

Նա նշել է, որ իշխանությունները գիտեն, թե ինչ նյութ է դա, բայց հետաքննության շահերից ելնելով չեն հայտնում:

 Այսօր տեղի է ունեցել արտակարգ իրավիճակներում իշխանությունների գործողությունները համակարգող կառավարության COBRA կոմիտեի նիստը, որից հետո ներքին գործերի նախարար Ամբեր Ռադդը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները պատկերացում ունեն, թե ինչ նյութով է  թունավորվել ԳՀՎ նախկին սպան, հաղորդում է BBC-ն:

Լրտեսական կրքեր. Լոնդոնը սպառնում է պատժել Մոսկվային նախկին լրտեսի տարօրինակ հիվանդության համար

ԶԼՄ. Նախկին ռուս լրտեսին կարող էին թունավորել նյարդակաթվածային նյութով