Ճապոնացի գիտնականները գենետիկորեն ձեւափոխված խոզերի են ստեղծել, որոնց օրգանները կարող են մարդկանց փոխպատվաստվել, հաղորդում է moya-planeta.ru-ն:
Մոտ ապագայում փոխպատվաստվման ժամանակ մենք կարող ենք հույսը խոզերի վրա դնել: Ճապոնացի գիտնականների թիմը հայտարարում է, որ նրանք գենետիկորեն ձեւափոխված խոճկորների ստեղծել են փոխպատվաստվման համար:
Նրանք ամենահարմար կենդանիներն են «օտար» փոխպատվաստվման համար, քանի որ մարմնի չափերով համարյա հավասար են մարդուն:
Առաջատար հետազոտող Խիրոշի Նագաշիման մտածել է, ինչպես խոզի մարմնում մարդկային օրգաններ աճեցնել:
Գիտնականները մարդուց հավաքում են պլյուրիպոտենտ ցողունային բջիջներ եւ դրանց սաղմերը ներարկում են խոճկորներին, որոնք գենետիկորեն այնպես են ձեւափոխված, որ չեն կարող ինքնուրույն ենթաստամոքսային գեղձ զարգացնել: Եվ ցողունային բջիջները թույլ կտան խոզի մոտ ենթաստամոքսային գեղձ աճեցնել:
Գիտնականները պնդում են, որ այս մեթոդը կարող է նաեւ մարմնի այլ մասերի նկատմամբ կիրառվել:
Գիտնականներն արդեն մարդկաին օրգաններով 17 նման խոզեր են ստեղծել:
«Մոտ ապագայում հիվանդները կարող են մոռանալ փոխպատվաստման համար օրգանների սպասման ցանկը», ասել է Նագաշիման:
Միջինում 20 մարդ ամեն օր մահանում է՝ այդպես էլ չստանալով փոխպատվաստման համար օրգան:




























