Բանգլադեշում դատարանը 39 մարդու կախելու միջոցով  մահապատժի է դատապարտել 2014 թվականին իշխող կուսակցության անդամներից մեկի սպանության համար, հաղորդում է AFP–ն։

Խոսքը Էկրամուլա Հակայի սպանության մասին է, որի վրա հարձակվել է զայրացած ամբոխը։ Նրան դուրս են հանել մեքենայից, ծեծել են եւ մաչետեով վնասել, ապա ետ մեքենա են տեղավորել, որն էլ այրել են։ Դատարանը 39 մարդու դատապարտել է կախման, իսկ 16-ին՝ արդարացրել։