Ֆլորիդայի դատախազները ձգտելու են Նիկոլաս Քրուսի մահվան դատավճիռին հասնել, որը փետրվարի 14-ին Մարջորի Սթոուման Դուգլաս միջնակարգ դպրոցում կրակոցներ էր արձակել՝ սպանելով 17 մարդու, հաղորդում է AP-ն:

Քրուսի փաստաբանները հայտարարել են, որ նա իրեն մեղավոր  կճանաչի այն դեպքում, եթե պատիժը ավելի մեղմ լինի, քան մահապատիժը: Դատախազների գործողությունը չի նշանակում, որ մեղավորության վերաբերյալ համաձայնություն չի լինի:

Քրուսի պատժի միակ այլ տարբերակը ցմահ բանտարկությունն է՝ առանց վաղաժամկետ պայմանական  ազատազրկման: