YouTube-ը տեսանյութերին ավելացնելու է «Վիկիպեդիայի» հղումները եւ այլ ռեսուրսներ, որոնք  քարոզում են կոնսպիրոլոգիական տեսություններ, Տեխասում South by Southwest համաժողովի ժամանակ  հայտնել է ծառայության ղեկավար Սյուզեն Վոյժիցկին, հաղորդում է CNBC-ը եւ Bloomberg-ը:

«Մեր նպատակը դավադրությունների տեսություններից սկսելն է, որոնք բուռն քննարկվում են համացանցում», — ասել  է նա:

Իր ելույթում Վոյժիցկին որպես օրինակ է բերել 1961 թվականին Լուսնի վրա ամերիկացիների իջնելու մասին բազմաթիվ շահարկումները (մասնավորապես պնդում են, որ ամերկկացները Լուսնի վրա չեն եղել, այլ Նիլ Արմսթրոնգի եւ Բազ Օլդրինի տեսանյութը բեմադրվել է եւ  նկարահանվել է Երկրի վրա):

YouTube-ի ներկայացուցիչը CNBC-ին ասել է, որ նոր նախաձեռնությունը ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու ջանքերի մի մասն է:

Ծառայության քաղաքականության հերթական փոփոխության պատճառը Փարքլենդի դպրոցում կրակոցների մասին դավադրության տեսությունների տարածումն է: Հրաձգության հետեւանքով  17 մարդ էր զոհվել: