Ռուսաստանի նախագահական ընտրություններում Երեւանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրական տեղամասում ժամը 13:00-ի դրությամբ քվեարկել է 1670 քաղաքացի, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Երեւանում ՌԴ դեսպանատանը ընթացող քվեարկության ընթացքի դիտարկում են կատարում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Վլադիմիր Պուտինի վստահված անձ Վարազդատ Ջորգիսյանը եւ ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինի վստահված անձ Վիտալի Իվանովը:
Ինչպես նշել են դիտորդները, այս տարի մասնակցությունը բավականին բարձր է: Ընտրությունները հանգիստ են ընթանում, առանց որեւէ էքսցեսի: «Ընդհանրապես պետք է ասեմ, որ սա երբեւէ իմ տեսած ամենաօրինակելի ընտրական տեղամասն է: Ամեն ինչ շատ կազմակերպված է եւ պրոֆեսիոնալ»,- հայտարարել է Վիտալի Իվանովը:




























