6-մետրանոց Հաննա պիթոնին, որը 61 կգ է կշռում, հավասար ծալել են, որպեսզի համակարգչային տոմոգրաֆիա կատարեն թոքերի հետ կապված խնդրի պատճառով, փոխանցում է «Մոյա պլանետան»:

Սա տեղի է ունեցել Կոլամբուսի, Օհայոյի նահանգ, կենդանաբանական այգում եւ ակվարիումում, որը ԱՄՆ 6 կենդանաբանական այգիներից մեկն է, որոնցում կան առանցքային համակարգչային տոմոգրաֆիայի սարքեր:

Չնայած սողունի մեծ երկարությանը, գործողությունը ընդամենը մի քանի րոպե է տեւել: Օձի մռութն էր բորբոքված, այդ պատճառով մրսածություն են կասկածել: Նախկինում նրա մոտ արդեն եղել են մրսածություններ եւ շնչառական խնդիրներ: Կասկածները հաստատվել են, հիմա Հաննան 2 շաբաթ հակաբիոտիկներ կստանա եւ պետք է լիովին առողջանա, հայտնում է Daily Mail-ը:

Տոմոգրաֆիան օգնում է սողունների խնդիրներն ավելի լավ հայտնաբերել, քան ռենտգենը, քանի որ պատկերներն ավելի հստակ են ստացվում: Դա հատկապես կարեւոր է զրահով եւ խեցիով կենդանիների համար: