Անգլիական Սթոք օն Թրենթ քաղաքում հարեւանների բողոքից հետո շենքից վտարել են սկանդալային բնակչին՝ 26-ամյա Քիրսթի Շարմանին, ում անվանում են «աշխարհում ամենաատելին»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Հարեւանների համար վերջին կաթիլ է դարձել գրառումը, որը նա մի քանի շաբաթ առաջ թողել էր շտապ օգնութան մեքենայի ապակու վրա: Իր ուղերձով Շարմանը պահանջում էր մեքենան անմիջապես իր տան մոտից հեռացնել: Գրառման մեջ նշված էր, որ նա «թքած ունի, եթե անգամ ամբողջ փողոցը գետնի տակն անցնի»:

Բացի այդ՝ աղջիկը բղավել է բժիշկների վրա եւ պահանջել ավտոմեքենան անմիջապես տեղափոխել: Դրանից հետո նրան 285 ֆունտ սթերլինգով տուգանել են հասարակական կարգի խախտման համար: Նրա դեմ հարեւանները նաեւ կոլեկտիվ հայտարարություն են ներկայացրել ոստիկանություն: Նրանք խոստովանել են, որ արդեն երկար ժամանակ աղջիկն իրենց կյանքը դժոխքի է վերածել՝ վիրավորել է, բղավել եւ երբեմն նույնիսկ գույքն է փչացրել: Դատարանը որոշում է ընդունել նրան վտարելու մասին: