Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգի առնվազն երկու հրթիռներ չեն գործել, հաղորդում է The Aviationist պարբերականը։

Հրապարակված տեսանյութի կադրերում երեւում է, որ հրթիռներից մեկը բարձրանում է օդ, սակայն 7 վայրկյան անց թեքվում է եւ ընկնում Էր Ռիադի բնակելի տներից մեկի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 7 բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել էին Եմենի տարածքից։ 

Բնակելի տան վրա ընկած հրթիռի հետեւանքով զոհվել են այնտեղ բնակվող մեկ եւ վրավորվել երկու եգիպտացի։