52-ամյա բրիտանուհի գրող Ջոան Ռոուլինգը, հաջողակ եւ հարուստ ժամանակակից գրողներից մեկը, անսպասելի դժբախտության մեջ է հայտնվել, հաղորդում է Daily Mail–ը։
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Ռոուլինգը Twitter–ում հավանել է «ԼԳԲՏ հանրության» Cursed E մականունով ակտիվիստներից մեկի հրապարակումը, որտեղ նա տրանսգենդեր կանանց համեմատում էր զգեստներ հագած տղամարդկանց հետ (men in dresses)։
Այն հանգամանքը, որ այդ ստորացնող արտահայտությունը գրողին դուր է եկել, հավասար իրավունքների համար պայքարող մյուս ակտիվիստներին թույլ է տվել նրան տրանսֆոբ կոչել։
Մի քանի տրանսգենդեր մեկնաբաններ նշել են, որ այդ հավանումը (like) վիրավորել է իրենց։
Չնայած ավելի ադեկվատ օգտատերեր նշել են, որ պատշաճ չէ եզրակացություններ անել ոչ միանշանակ հավանման հիմքի վրա, սակայն Ռոուլինգի պաշտոնական ներկայացուցիչները The Sun–ին մեկնաբանություն են տվել, որտեղ նշել են, որ դա «անհարմար պահ էր»։




























