Ռուսաստանն ի դեմս Հայաստանի իր սեփական Իսրայելն ունի Հարավային Կովկասում: Այս մասին մարտի 26-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեջբերելով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ համաձայն է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախկին նախարար Բորիս Գրիզլովի այն հայտարարության հետ, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում: